ԱՆԿԱՐԱ, 13 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկսվել է Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստումը: Այդ մասին այսօր Թուրքիայի ներքգործնախարար Սադետթին Թանթանի հետ կայացած բանակցությունների ավարտից հետո հայտնել է ՌԴ ներքգործնախարար Վլադիմիր Ռուշայլոն, որը նախօրյակին Անկարա է ժամանել պաշտոնական այցով:
«Մեր հանդիպումը նոր խթան հաղորդեց ոչ միայն երկու երկրների ներքին գործերի նախարարությունների հարաբերություններին, այլեւ ամբողջությամբ վերցված Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին», ընդգծել է Ռուշայլոն: