«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2001-02-10 | #26, 2001-02-13 | #27, 2001-02-14


ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՓՈԽԵԼ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ

Մի շարք ակադեմիկոսների եւ գիտնականների ստորագրած եւ ՀՀ գլխավոր դատախազին ուղղած բաց նամակ է ստացվել «Ազգի» խմբագրությունում: «Մեզ խիստ անհանգստացնում է, գրում են նրանք, քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի ներկա վիճակը: Մենք չենք ցանկանում քննարկել նրան պաշտոնապես ներկայացված մեղադրանքն ըստ էության, սակայն մտահոգված լինելով նրա առողջական վիճակով, համարում ենք, որ այս պայմաններում Արկադի Վարդանյանի նկատմամբ անհրաժեշտ է փոխել խափանման միջոցը»:

Նամակը ստորագրել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ս. Արեւշատյանը, Գ. Բրուտյանը, Է. Աթոյանը, թղթակից անդամ Ի. Զասլավսկին, դոկտոր-պրոֆեսորներ Յ. Խաչիկյանը, Լ. Հարությունյանը, Ա. Հովսեփյանը, Գ. Մանասյանը, Է. Մարգարյանը եւ Հ. Շաքարյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4