ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 14-ին, ժամը 20:30-ի սահմաններում Հայկական ատոմակայանից դուրս եկողՙ ընդհանուր էներգահամակարգին միացող, էլեկտրահանգույցում (արտաքին էլեկտրահաղորդման գծերում) առաջացած անսարքության պատճառով համակարգից անջատվել են գեներատորները, որից հետո ատոմակայանի անձնակազմը կանգնեցրել է ատոմային ռեակտորի աշխատանքը;
Արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնեցին, որ դադարեցումը կապված չէ տեխնոլոգիական պրոցեսների հետ. դրա պատճառը արտաքին է: Ռեակտորի կանգնեցման պրոցեսում անվտանգության վերահսկվող բոլոր ցուցանիշներից ոչ մի շեղում չի արձանագրվել: Ռադիացիոն ֆոնն անփոփոխ է: Սկսվել են արտաքին էլեկտրահաղորդման գծերում ծագած թերությունների վերացման աշխատանքները, որոնց ավարտից հետո ատոմակայանը կշարունակի իր բնականոն աշխատանքը: