Հայոց ցեղասպանության օրինագծից
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը իր այսօրվա համարում անդրադառնալով ՌԴ պատգամավոր Միտրոֆանովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ պառլամենտում բարձրացված հարցին, նշում է, որ այն օրակարգ չի մտել: Միտրոֆանովը, գրում է թերթը, երեկ առավոտյան հայտարարել է, որ հարցի վրա դեռ մանրակրկիտ աշխատելու կարիք կա եւ ապագայում կրկին օրակարգ կմտցվի: Ըստ «Ջումհուրիեթ»-ի, «Ռուսական Դումայի նախագահական կոմիտեի կողմից այդ հարցը օրակարգից հանելու մասին որոշում ընդունելուց հետո, Մոսկվայում Թուրքիայի դեսպանությունը համապատասխան նախազգուշացումներ է արել եւ Ռուսաստանի ատաքին գործերի նախարարությանը, եւ պառլամենտին»: Դուման դեռեւս 1995 թ. է Հայոց ցեղասպանության մասին մի որոշում ընդունել: Հիշատակելով այդ փաստը, հոդվածագիրը նշում է, որ եթե Միտրոֆանովը իր հայտարարությունից չհրաժարվեր, ապա «երեկ Դուման կանցներ ցեղասպանության մասին նոր որոշման քննարկմանը», նաեւ ավելացնելով, որ Միտրոֆանովը նաեւ բազմիցս եղել է Քրդական կոմունիստական կուսակցության օգտին ընդունված որոշումների նախաձեռնողներից մեկը: