«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#27, 2001-02-14 | #28, 2001-02-15 | #29, 2001-02-16


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԳԵՎՈՐԳ ՀԱՋԱՐՅԱՆԻ ՀԱՅՑԸ

ՍՏԱՄԲՈՒԼ, 15 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքական հեռուստատեսությունն անդրադարձել է լիբանանահայ Գեւորգ Հաջարյանի կողմից վերջերս հարուցված դատական հայցինՙ Թուրքիայում իր պապի սեփականությունը հանդիսացող հողատարածքի հարցի շուրջ:

Գեւորգ Հաջարյանը Անկարայի դատարան փաստաթղթեր է ներկայացրել, որոնք հիմնավորում են, որ Ադանայի ցեմենտի գործարանը կառուցված է 1915 թ.-ից առաջ իր պապ Հակոբ Հաջարյանի սեփականությունը եղած հողատարածքում: Ըստ թուրք իրավաբան Մուսա Ուֆուքթեփեյի, թուրքական դատարանն անհիմն է համարել Հաջարյանի պնդումները, սակայն վերջինս այն կարող է բողոքարկել եվրոատյաններում: Հեռուստաալիքը շեշտել է այն միտքը, թե Հաջարյանի հայցն արդեն խոսուն փաստ է հայերի կողմից հողային պահանջների առաջադրման հեռանկարի մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4