ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ վիճակագրության, 2000 թվականին հանրապետության զբաղված բնակչության հաշվեկշռում փոքր մաս են կազմել կրկնակի զբաղվածները (4,5 տոկոս): Կրկնակի զբաղվածության դաշտում բարձր է ամուսնացածների տեսակարար կշիռըՙ 81,6 տոկոս, որի 52,6 տոկոսը տղամարդիկ են:
Հայաստանի աշխատուժի շուկայում մեծ մասշտաբների է հասել թաքնված (չգրանցված) զբաղվածների բանակը: Չգրանցված գործունեություն վարող գործատուների եւ ինքնազբաղվածների մոտ 60 տոկոսը գյուղատնտեսության, իսկ շուրջ 30 տոկոսըՙ առեւտրի ոլորտներում են: