ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ուկրաինա պաշտոնական այցի ընթացքում, որ նախատեսված է մարտի 1-2-ին, ծրագրվում է նախաստորագրել 2001-2010 թթ. երկու երկրների տնտեսական համագործակցության պայմանագրի, 2001-2010 թթ. երկրաժամկետ տնտեսական համագործակցության միջպետական ծրագրի, ինչպես նաեւ դրա իրականացմանն ուղղված միջոցառումների նախագծերըՙ նպատակ ունենալով հետագայում տվյալ փաստաթղթերի ստորագրումը բարձր մակարդակով: Այս մասին հաղորդեցին Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից: