ԲԵՅՐՈՒԹ, 16 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Լիբանանի կառավարությունում հայերը երկու նախարար կունենան», այս մասին հայտնել է Լիբանանի տեղեկատվության նախարարը: Լիբանանյան մամուլը փետրվարի 16-ին գրում է, որ նախագահ Էմիլ Լահուդը եւ վարչապետ Ռաֆիկ Հարիրին վերջապես որոշել են ավելացնել կաբինետի անդամների թիվըՙ մեկական լրացուցիչ նախարարական տեղ հատկացնելով հայերին եւ ալավիներին: Մինչեւ այժմ հայերը կառավարությունում ներկայացված էին միայն մեկ նախարարով:
Հիշեցնենք, որ վերջերս լիբանանահայ համայնքը բազմամարդ հանրահավաք էր կազմակերպել, որի մասնակիցները կոչ էին անում հայազգի բոլոր պաշտոնյաներին հրաժարական տալ, եթե կառավարությունում հայերին եւս մեկ տեղ չհատկացվի: