Երեկ տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստը, որը վարում էր ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը: Վարչությունը լսեց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանի հաղորդումը կազմակերպչական հանձնաժողովի աշխատանքային ծրագրի մասին: Քննարկվող հարցի կապակցությամբ ելույթ ունեցան վարչության անդամներ Գառնիկ Հովակիմյանը, Ռոբերտ Մավիսակալյանը եւ Համլետ Կարապետյանը: Ընդունվեց ՀՌԱԿ կազմակերպչական հանձնաժողովի ներկայացրած մարզերում կատարվելիք այցերի գրաֆիկը: Խնդիր առաջ քաշվեց մոտ ապագայում հրավիրել ակտիվի ժողով, որպեսզի կուսակցական անդամներն անմիջական կապի մեջ լինեն վարչության անդամների հետ:
Վարչությունը լսեց վարչության անդամ Ռոբերտ Մավիսակալյանի առաջարկը քարոզչական աշխատանքների աշխուժացման համար, որին կնպաստի ՀՌԱԿ գաղափարախոսական գրքույկի հրատարակումը: Այդ գործընթացի համար ընտրվեց աշխատախումբ: Վարչությունը քննարկեց նաեւ կազմակերպչական բնույթի մի շարք այլ հարցեր: