«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2001-02-15 | #29, 2001-02-16 | #30, 2001-02-17


ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի ատոմային ռեակտորի աշխատանքը կրկին բնականոն հունի մեջ է: Ռեակտորը թողարկվել է փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 11-ին եւ երեկոյան միացվել է ցանցին: Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերըՙ ժամը 2:30 րոպեից արդեն ռեակտորն աշխատում է նախկինՙ 380 մեգավատ հզորությամբ: Ինչպես ասաց ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն Սուրեն Ազատյանը, ստեղծվել է հանձնաժողով, որը 15 օրվա ընթացքում կուսումնասիրի կատարվածը, կտա իր եզրակացությունը, կմշակի համապատասխան միջոցառումներ:

Նշենք, որ փետրվարի 14-ի երեկոյան ատոմակայանից դուրս եկող եւ ընհանուր էներգահամակարգին միացող էլեկտրահանգույցում առաջացած անսարքության պատճառով համակարգից անջատվել էին գեներատորները, որից հետո կայանի անձնակազմը կանգնեցրել էր ատոմային ռեակտորի աշխատանքը: Ըստ տնօրենի, այդ ընթացքում համակարգը եւ մասնագետներն անթերի են աշխատել: Նշվեց նաեւ, որ էլեկտրահանգույցում անցյալ տարի «Էներգակարգավորում» ընկերության կողմից կատարվել են համապատասխան ստուգումներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4