Փետրվարի 17
Հայոց տոմարի Ասակ օրը
Ծնվել ենՙ
- Գեւորգ Դոդոխյանը (1830 թ., Սիմֆերոպոլ), բանաստեղծ, մանկավարժ («Ծիծեռնակ»):
- Նինա Մանուչարյանը (1885 թ., Թիֆլիս), ՀՀ ժող. արտիստուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի:
- Սեմյոն Հախումյանը (1930 թ., Երեւան), գրականագետ, պրոֆ.:
- Դավիթ Հովհաննեսը (Հովհաննիսյան, 1945 թ., Երեւան), բանաստեղծ:
- 440 թ. Վաղարշապատում, մոտ 78 տարեկան հասակում վախճանվել է հայ գրի ստեղծող, հայ գրչության, հայագիր դպրոցի, հայ թարգմանական գրականության հիմնադիր, հայերենի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային եւ հաս. գործիչ, հայ եկեղեցու վարդապետ Մեսրոպ Մաշտոցը:
Փետրվարի 18
Հայոց տոմարի Մասիս օրը
Ծնվել ենՙ
- Դերենիկ Դեմիրճյանը (Դեմիրչօղլյան, 1877 թ., Ախալքալաք), գրող, ակադեմիկոս («Վարդանանք», «Քաջ Նազար»):
- Հայկ Բժշկյանը (Գայ, 1887 թ., Թավրիզ), ռազմ. գործիչ, կորպուսի հրամանատար, պրոֆ.:
- Համազասպ Բաբաջանյանը (1906 թ., Ադրբեջան, գ. Չարդախլու), ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ:
- Ժան Էլոյանը (1912 թ., Խնուս, գ. Էլիպս), ՀՀ ժող. արտիստ, դերասան, ասմունքող:
- Արամ Սաթունցը (Սաթյան, 1913 թ., Թուրքմենիա, ք. Մարի), արվեստի վաստ. գործիչ, կոմպոզիտոր («Զանգեզուր»):
Փետրվարի 19
Հայոց տոմարի Անահիտ օրը
Ծնվել ենՙ
- Հովհաննես Թումանյանը (1869 թ., Լոռի, գ. Դսեղ), հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, գրական-հաս. գործիչ:
- Հովսեփ (Ավետիք) Գաթըրճյանը (1820 թ., Կ. Պոլիս), պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան («Տիեզերական պատմությունը»):
- 125 տարի առաջ Դուշեթում ծնվել է Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստ, դերասան Իսահակ Ալիխանյանը: Հայ դերասաններից առաջինն է արժանացել Հայաստանի ժողովրդական արտիստի կոչմանը:
- Հովհաննես Ղանալանյանը (1911 թ., Ախալցխա), բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆ., գրականագետ:
- 1931 թ., կյանքի 76-րդ տարում վախճանվեց ռուս. բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկովը (Նազարբեկյան):
Հեղինե Ղարագուլյան