«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2001-02-15 | #29, 2001-02-16 | #30, 2001-02-17


ՇԱՐԱԿՆՈՑԸՙ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

Փետրվարի 2_3-ը Համբուրգի կաթոլիկ ակադեմիայում կազմակերպվեց Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակին նվիրված մի միջոցառում, որի գլխավոր ակորդը դարձավ Շարակնոցի գերմաներեն հինգհատոր հրատարակության ներկայացումն ու ընծայումը:

Մեր նախորդ հրապարակումներում արդեն ծանուցել ենք, որ շարականների հիշյալ թարգմանությունը ձեռնարկել եւ իրականացրել են Հալլե Վիթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի դոկ., պրոֆ. Հերման Գոլցը եւ Հալլեի Մեսրոպ կենտրոնից դոկ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանը: Գիրքը հեղինակների կողմից ներկայացվելուց հետո հանդիսավորապես հանձնվեց գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանին: Սուրբ Անագարի (գերմանական 6_7 դդ. սրբերից) շաբաթվա շրջանակներում անցկացված եռօրյա ծրագրին ի թիվս այլոց դասախոսություններ կարդացին դոկ. Հերման Գոլցը, դոկ. Րաֆֆի Քանդյանը, գերմանահայոց թեմի առաջնորդը:

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4