ՎԱՏԻԿԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արյամբ եւ մարտիրոսությամբ է նշված հայ ժողովրդի բազմադարյան պատմությունը, գրել է Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը առաքելական ուղերձում, որը նվիրված է Հայաստանի մկրտության 1700- ամյակին: Կիրակի օրը Սուրբ աթոռի մամլո ծառայության հրապարակած փաստաթղթում քահանայապետը գրել է «արյունոտ հաշվեհարդարների» եւ «անասելի դաժանությունների» մասին, որոնց ենթարկվել են հայերը: Այդ իրադարձությունների հուշը չպետք է անհետանա, ընդգծել է նա:
Կիրակի օրը սբ. Պետրոսի տաճարում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հանդիսավոր պատարագ է մատուցել ի պատիվ հոբելյանական տարեդարձի: