«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ՄԱՐՏԻ ՍԿԶԲԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կրկին Ժակ Շիրակի միջնորդությամբՙ Փարիզում

ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հերթականՙ 15-րդ անգամ կհանդիպեն Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի միջնորդությամբ, ենթադրաբար մարտի 3- 5-ն ընկած ժամանակամիջոցում:

Ինչպես հայտնի է, նախագահ Քոչարյանը մարտի 1- 2-ը պաշտոնական այց կկատարի Ուկրաինա եւ մարտի 6- 7-ըՙ Ավստրիա: Ամենայն հավանականությամբ հենց այս երկու այցերի ընթացքում տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ հանդիպումը: Նախապես տարածված այն տեղեկությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանին, չի հաստատվում: ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ին Հայաստանի իշխանական մի ներկայացուցիչ տեղեկացրել է, թե Ժակ Շիրակի միջնորդությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն արդյունավետ է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4