Երեկ այս մասին տեղեկացանք Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանից: Մարզպետը հրաժարվեց կոնկրետ ժամկետներ նշելՙ ասելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Սակայն նա հայտնեց, որ միաժամանակ գործարկվելու են բոլոր երեք օբյեկտները (ՋԷԿ- ը, քիմիական, քիմիական մանրաթելերի գործարանները): Ըստ մեր ունեցած տվյալների, «Պրոմեթեւս- խիմպրոմ» անվանումը ստացած համալիրը ամենայն հավանականությամբ կգործարկվի առաջիկա երկու ամսվա ընթացքում: Արդեն երրորդ տարին շարունակվող նորոգման աշխատանքները առաջ են ընկած նախօրոք սահմանված ժամանակացույցից եւ մոտենում են ավարտին:
Ա. Մ.