ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի փետրվարի 19-ի որոշմամբ Արա Ասլիկյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնիցՙ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: