«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ԳՆԴԱՊԵՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔՐ. ԳՈՐԾՈՎ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ, գնդապետ Ավագ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող զինդատախազության միջնորդությամբ մինչեւ ապրիլի 9-ը երկարացվել է նախաքննության ժամկետը: Ինչպես ասաց զինդատախազության քննիչ Հարություն Հարությունյանը, չի բացառվում, որ առաջիկայում փոփոխվի մեղադրանքի ծավալը: Հիշեցնենք, որ Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: Խուզարկությամբ նրա բնակարանից ու ավտոտնակից հայտնաբերվել էին մեծ քանակությամբ զենք, զինամթերք ու 105.000 ԱՄՆ դոլար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4