«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#29, 2001-02-16 | #30, 2001-02-17 | #31, 2001-02-20


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ 15 ՀԱԶԱՐ ՄԱՐԿ ԿՎՃԱՐԻ ԻԶՄԻՐԻ ՊՈՌՆԻԿՆԵՐԻՆ

Փարիզահայ «Յառաջ» օրաթերթն իր հունվարի 26-ի համարում գրում է, թե Գերմանիայի մի պատգամավոր Թուրքիայի նախկին պետական նախարար Ա. Գեոքտեմիրի դեմ դատական գործ է շահելՙ պարտավորեցնելով վերջինիս վճարել 15 հազար գերմանական մարկ:

1995-ին այս պատգամավորը եվրոպական եւս երկու պատգամավորներիՙ մի ֆրանսիացու եւ մի անգլիացու հետ ժամանում է Թուրքիա տեղում քննարկումների: Թուրքիայիՙ այդ ժամանակվա պետնախարար Գեոքտեմիրը, զայրացած տվյալ նախաձեռնությունից, երեք կին պատգամավորներին պոռնիկ է անվանում: Գերմանիայում հարուցած դատական գործի արդյունքում գերմանուհի պատգամավորը Թուրքիայում իր փաստաբանին հրահանգել է, որ նախկին պետնախարարը 15 հազար մարկն իրեն վճարելու փոխարեն բաժանի Իզմիրի պոռնիկներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4