Փետրվարի 20
Հայոց տոմարի Արագած օրը
Տարեգրության այս օրըՙ
- 1988 թ. ԼՂԻՄ-ի ժող. դեպուտատների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունվեց պատմական որոշումՙ մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից հանելու եւ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելու վերաբերյալ:
- 1862 թ. սկսվեց Վանի հայ բնակչության զինված ելույթը թուրք. կառավարության դեմ:
- 1907 թ. վերակառուցվելուց հետո բացվեց Երեւանի հայտնի Ջանփոլադովի թատրոնը:
Ծնվել ենՙ
- Ստեփան Քափանակյանը (1877 թ., Թիֆլիս), թատերական գործիչ, ռեժիսոր, մանկավարժ:
- Աբրահամ Ալիխանովը (1904 թ., Թիֆլիս), ԽՍՀՄ պետ. մրցանակի եռակի դափնեկիր, ֆիզիկոս, ակադեմիկոս:
- Հովհաննես Մամիկոնյանը (1907 թ., Վանաձոր), բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆ., գրականագետ:
- Մամիկոն Առուստամյանը (1910 թ., Ադրբեջան, Շահումյանի շրջան, գ. Էրքեջ), փիլ. գիտ. դոկտոր, պրոֆ.:
- Միհրան Երկաթը (1921 թ., Կ. Պոլիս), ԽՍՀՄ ժող. արտիստ, օպերային երգիչ:
- Բաբկեն Հարությունյանը (1925 թ., Երեւան), թատերագետ, արվեստագիտության դոկտոր:
- 65 տարի առաջ Երեւանում վախճանվեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Հեղինե Ղարագուլյան