«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2001-02-17 | #31, 2001-02-20 | #32, 2001-02-21


«ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»

Ադրբեջանական «Բիլիք Դունյասի» գործակալությունը հաղորդում է, թե մարտի սկզբին Փարիզում Ժակ Շիրակի նախաձեռնությամբ կայանալիք Ալիեւ-Քոչարյան հանդիպումը Բաքվում մտահոգությունների տեղիք է տվել: Ադրբեջանի Ազգային անկախություն կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը կարծում է, որ իր իշխանությունը պահպանելու նպատակով Հեյդար Ալիեւը ԼՂ հարցում կարող է գնալ որոշակի փոխզիջումների: Մամեդովը շեշտել է, թե ինքն այդ մասին ունի տեղեկություններ. «Այս պահին ես ճշգրտում եմ այդ «կասկածելի տեղեկությունը», որից հետո միայն կուսակցությունը կձեռնարկի համապատասխան գործողություններ»: Մյուս կողմից, ըստ «Նոյյան տապանի», Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը փետրվարի 20-ին հայտարարել է, թե նախագահ Հեյդար Ալիեւը շուտով կհրապարակի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված իր առաջարկները: Լուրը հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4