«Ազգը» տեղեկացրել էր, որ դատավորների ամենամյա քննության արդյունքում անցողիկ գնահատականներ էին ստացել դիմորդներից 31-ը: Համաձայն օրենսդրության, նրանց դատավորների պիտանելիության ցուցակում պետք է ընդգրկեր արդարադատության նախարարը: Փորձառու իրավաբաններից ոմանք անդրադառնալով այս հարցին, նշում են, որ նախարարն իրավունք ուներ միայնակ իրականացնելու ապագա դատավորների ընտրությունը, սակայն, նկատի ունենալով հարցի չափազանց մեծ պատասխանատվությունըՙ անհատական զրույցներին մասնակից է դարձրել դատական համակարգի որոշ լավատեղյակների: Դատավորների պիտանելիության ցուցակը ներկայացվել է Արդարադատության խորհրդի հաստատմանը, որն իր հերթին եւս մեկ ընտրություն կատարելուց հետո ՀՀ նախագահի հաստատմանն է ներկայացրել 19 անուն: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը դեռեւս չի հաստատել դատավորների պիտանելիության ցուցակը:
Ս. Պ.