ԱՇՏԱՐԱԿ, 20 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակի նկատելի փոփոխություն է եղել Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում: Ուժեղ քամին եւ ձնաբուքը բարդ իրավիճակ են ստեղծել Ապարանի եւ Արագածի տարածքներում: Սարերից սկսված ձյան հոսքը անանցանելի է դարձրել ճանապարհները, իսկ Ապարանումՙ երթեւեկելը: Ուժեղ քամու պատճառով երբեմն անհնարին է դուրս գալ բնակարաններից: Մարզպետարանի հանձնարարությամբ եւ ճանապարհաշինարարության տարածքային տեղամասերի կողմից արվում է հնարավորըՙ ձյան կուտակումները վերացնելու եւ երթուղիների անցանելիությունն ապահովելու համար: