«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2001-02-17 | #31, 2001-02-20 | #32, 2001-02-21


ԸՍՏ ԹՈՒՐՔԵՐԻՙ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՆ

Մեծ Բրիտանիան, որը վերջին րոպեին հայերին հրավիրեց մասնակցելու հունվարի 27-ին կայացած Հոլոքոսթի օրվա հիշատակություններին, այժմ քայլեր է ձեռնարկում հաճոյանալու Թուրքիային:

Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, Բրիտանիան դռները լայն բացել էՙ լսելու թուրքական տեսակետները Հայկական ցեղասպանության հարցի շուրջ: Լորդերի պալատում ընդլայնված նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի պաշտոնական շրջանակների ներկայացուցիչները: Նախկին դեսպան եւ սյունակագիր Շուքրու Էլեկդաղին հոտնկայս ծափահարություններով են ընդունել: Վերջինս նշել է, որ Հայկական ցեղասպանության մասին պնդումներն անհիմն են, եւ «Անգլիան պարտավոր է ներողություն խնդրել թուրքերից»: Նա իմիջիայլոց ասել է. «Հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում 1915- 16 թթ.» վերնագրով գիրքը, որը նաեւ ծանոթ է «Կապույտ գիրք» անվամբ, հիմնված է սխալ պնդումների վրա եւ լի է թուրքերի հանդեպ դաժան եւ թունոտ հորջորջումներով: Անգլիական կառավարության կողմից հրատարակված գիրքը բազում հարցականներ է առաջացնում, եւ բրիտանական կառավարության պարտականությունն է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:

Նիստին, որը կազմակերպված է եղել «Մուսիադի»ՙ Արդյունաբերողների եւ գործարարների անկախ ասոցիացիայի ներկայացուցիչ Ռեմզի Գուրի կողմից, հյուրընկալվել է լորդ Ահմեդը: Ներկաների թվում է եղել Եվրամիության գործերի պատասխանատու, մահմեդական նախարար Քիթ Վազը, որը հանդես է եկել բրիտանական կառավարության անունից եւ հայտնել. «Մենք կողմ ենք Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ցանկությանը: Հրաշալի հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ եւ մահմեդական երկիր լինելը բոլորովին չի խանգարում նրա անդամակցությանը»: Նա երկար խոսակցություն է ունեցել Անգլիայում Թուրքիայի դեսպան Քորկմազ Հաքթաների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4