ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գծով հանձնաժողովի նախագահի տեղակալ Անատոլի Չեխոեւը երեկ մամլո ասուլիսում նշել է, որ այժմ Ռուսաստանի ամբողջ տարածքում բնակություն են հաստատել շուրջ 1,5 մլն ադրբեջանցիներ, որոնցից 800 հազարը պահպանում են նախկին ԽՍՀՄ կարմիր անձնագրերը: Ռուսաստանում բնակություն են հաստատել շուրջ 800 հազար վրացիներ, իսկ հայերի թվաքանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ըստ Չեխոեւի, ԱՊՀ անդամ պետությունների ընդհանուր պարտքը Ռուսաստանին 8,6 մլրդ ԱՄՆ դոլար է, որից 118 մլն-ը Հայաստանի պարտքն է: Ամեն տարի Ռուսաստանից ԱՊՀ պետություններ է հոսում շուրջ 9 մլրդ դոլար: Համաձայն ոչ պաշտոնական վիճակագրության, ամեն տարի Ռուսաստանից Վրաստան է հոսում 1,1- 1,2 մլրդ դոլար, որը եռապատիկ ավելի է Վրաստանի պետական բյուջեից, 1,1- 1,2 մլրդ դոլար է հոսում նաեւ Ադրբեջան, 800 մլն դոլարՙ Մոլդովա: