«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎՈՒՄ

ԱՆԿԱՐԱ, 21 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Ցեղասպանության ճանաչմանն ի պատասխան ընդունելիք օրինագծին:

Ըստ «Թյուրքիե» օրաթերթի, օրինագծով Թուրքիան մերժում է պատմականորեն իբր չապացուցված եւ չընդունված «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ պնդումները եւ դրանք որակում որպես «թշնամական»: Հանձնաժողովի նախագահ Քյամրան Ինանը հայտարարել է, որ Ֆրանսիայից հետո օրինագիծը թափանցել է այլ պետություններ: «Դրա վնասը Հայաստանն է տեսնելու: Չպետք է մոռանալ, որ փոս փորողը փոսը կընկնի: Հուսանք զարգացումներն այդ կետին չեն հասնի», նշել է Ինանը: Թուրքիան նաեւ դատապարտում է առաջին Համաշխարհային պատերազմում Ֆրանսիայի եւ այլ օտար ուժերի կողմից շահադիտական նպատակներով հայերին ապստամբության դրդելու եւ մարդկային կորուստների պատճառ դառնալու իրողությունը, ինչպես նաեւ ԱՍԱԼԱ-ի ահաբեկչությանը ցուցաբերած աջակցությունը: Թուրքական օրինագիծը դատապարտում է նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ ադրբեջանական տարածքների բռնազավթումը, տեղի բնակչության բռնագաղթը եւ մերժում ուժային մեթոդով տարածքների ընդարձակման սկզբունքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4