<20013301.jpg>
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 20-ի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արամ Թամազյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը: ՀՀ նախագահը երեկ դատախազության կոլեգիայի անդամներին է ներկայացրել նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազինՙ նշելով, որ նա դատախազական աշխատանքի երկարատեւ փորձառություն ունի:
Մեզ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրվել են մի քանի թեկնածություններՙ ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյան, Արդարադատության խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր Ռոբերտ Ավագյան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Աղվան Հովսեփյան եւ Արամ Թամազյան: Ըստ իրավաբանական որոշակի շրջանակի, Արամ Թամազյանն առանձնանում է իր մասնագիտական իմացությամբ, մարդկային նկարագրով եւ աշխատանքային անհամեմատ մաքուր անցյալով, որն իր մասնագիտական կարիերան սկսել է քննիչի աշխատանքից:
Լավատեղյակները պնդում են նաեւ, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը հրաժարական ներկայացնելիս ամենեւին նման վախճան չէր ակնկալում: Սակայն, Բ. Նազարյանի հաշվարկները սխալ են դուրս եկելՙ ՀՀ նախագահը չի տատանվել հրաժարականն ընդունելու հարցում: