«KPMG Արմենիա» խորհրդատվական ընկերության աշխատակից Գեւորգ Ղահրամանյանը առաջին հայն է, որ վերջերս ստացավ Մեծ Բրիտանիայի արտոնագրված (երդվյալ) եւ որակավորված հաշվապահների ասոցիացիայի անդամի կոչումը: Նա ստացել է արտոնագրված ու որակավորված հաշվապահի որակավորումՙ Մեծ Բրիտանիայում գործող հաշվապահական չափանիշների համաձայն եւ ներկայումս նրան իրավունք է վերապահված կրել արտոնագրված (երդվյալ) եւ որակավորված հաշվապահի (ACCA) տիտղոսը:
Հիշեցնենք, որ KPMG-ն գրասենյակներ ունի աշխարհի 160 երկրներում, եւ Երեւանում իր գրասենյակը բացել է 1997 թվականին: «KPMG-Արմենիա»-ում ներկայումս աշխատում են 23 հայ երիտասարդ նորավարտ մասնագետներ: Ընկերությունը շարունակում է տարեցտարի զարգացնել իր գործունեությունը Հայաստանում:
Գ. Մ.