«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


2000 Թ.-ԻՆ ԻՋԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2000 թ.-ի ընթացքում Երեւանի բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետր մակերեսի վաճառքի միջին շուկայական գները իջել են 8-10 դոլարով եւ կազմել 125,4 դոլար: Հայաստանի մյուս մարզերում նույն տարվա ընթացքում բազմաբնակարանների մեկ քառակուսի մետր մակերեսի գները իջել են 2-3 դոլարով եւ կազմել են միջինը 33,6 դոլար:

Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, 2000 թ.-ին իջել են նաեւ տնամերձերով կառույցների օտարման միջին շուկայական գները. Երեւանում մեկ քառակուսի մետր տնամերձի գինըՙ ներառյալ կառույցինը, կազմել է միջինը 90 դոլար, իսկ մյուս մարզերումՙ 23,8 դոլար: 2000 թ.-ին Հայաստանի անշարժ գույքի շուկայում մեկ քառակուսի մետր մակերեսի միջին շուկայական գնի աճ է նկատվել հասարակական նշանակության օբյեկտների օտարման գործարքներում, իսկ որոշ մարզերում նաեւ հողի օտարման գործարքներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4