«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#31, 2001-02-20 | #32, 2001-02-21 | #33, 2001-02-22


ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅ ԵՎ ԻՍՊԱՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի վերջին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իսպանիայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմի մեջ են լինելու նաեւ իսպանական մի քանի հայտնի գործարարներ:

Ինչպես հայտնեց ՀՀ Առեւտրա-արդյունաբերական պալատի (ԱԱՊ) տնօրեն Սամվել Շարբաթյանը, իսպանական պատվիրակության այցելության շրջանակներում ԱԱՊ-ում կկայանա նաեւ հայ եւ իսպանացի գործարարների հանդիպումը: Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի անդամների եւ հայ գործարարների հետ իսպանացի գործարարների հանդիպմանը կքննարկվեն երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների մի շարք հարցեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4