Ավարտվեց Հայաստանի նարդու ազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահ Սմբատ Տոնոյանի անվան մրցումների նախնական փուլը: Նախավերջինՙ իններորդ մրցաշարում հաղթեց Լեւոն Քամալյանը: Հաջորդ տեղերը գրավեցին Համբարձում Աթոյանն ու Բագրատ Աբրահամյանը: Տասներորդ մրցաշարի մրցանակային եռյակն այսպիսին էՙ Արթուր Մուրադյան, Սուրեն Կարաթորոսյան, Ծառուկ Մանուկյան:
Նախնական փուլի արդյունքներով 12 մասնակիցներ իրավունք ստացան հանդես գալու եզրափակիչ մրցաշարում: Այստեղ նրանց կմիանան եւս 4 նարդիստներ, եւ 16 հոգու մասնակցությամբ պայքար կգնա մրցանակների համար: Եզրափակիչ մրցաշարում, նախնական փուլի համեմատությամբ, մրցանակային միավորները կկրկնապատկվեն: Իսկ առայժմ առաջատար վեցյակն այսպիսին է. Արթուր Մուրադյանՙ 39, Ծառուկ Մանուկյանՙ 37, Սիրաժ Ղամբարյանՙ 34, Համբարձում Աթոյանՙ 32, Լեւոն Պետրոսյանՙ 25, Հովհաննես Մկրտչյանՙ 24 միավոր: