«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2001-02-22 | #34, 2001-02-23 | #35, 2001-02-24


ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՙ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

<20013504.jpg>

Նախագահների փարիզյան բանակցությունները կձգվեն երեք օր

Մարտի 3-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հրավերով Փարիզ կժամանի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Փարիզում Հ. Ալիեւը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը կանցկացնի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նախ տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երես առ երես հանդիպումը, ապա բանակցություններին կմիանա Ֆրանսիայի նախագահը:

Ադրբեջանական «Բիլիք Դունյասի» գործակալությունը հաղորդում է, որ Քոչարյան- Ալիեւ հանդիպումը կշարունակվի երեք օր:

Ի դեպ, սա երկու երկրների նախագահների 15-րդ հանդիպումն է, որը նախորդ 14 հանդիպումներից տարբերվելու է ժամանակային տեւողությամբՙ երեք օր: Նախորդ 14 հանդիպումներից յուրաքանչյուրը տեւել է առավելագույնը 2,5- 3 ժամ:

Բաքվի դիտորդների կարծիքովՙ ԼՂ հակամարտության կարգավորումը մտել է վճռական փուլ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4