«Հոկտեմբերի 27-ի» քր. գործի մեղադրական եզրակացության մեջ կա մի կարճ արձանագրություն դավադրական գործունեությունների հայտնի մասնագետ Աշոտ Մանուչարյանի մասին: Ոճրագործ հնգյակի անդամներից մեկըՙ մասնագիտությամբ բժիշկ Էդիկ Գրիգորյանը քրեական գործում ցուցմունք ունի այն մասին, որ իր ծնողները Աշոտ Մանուչարյանի խնդրանքով դարձել են վերջինիս երեխաների կնքահայր- կնքամայրը: Այնուամենայնիվ նախաքննությունը խորամուխ չի եղել պարզելու, թե որքան են խորունկ եղել ազգակցական կապերը նրանց միջեւ: