Վ. Թեքեյանի «Մրգաստանի մը նման կսիրեմ քեզ, հա՚յ լեզու» բանաստեղծական տողն ուղղակի իմաստով ընկալելով, մեր ոչ անհայտ հեռուստալրագրողուհիներից մեկըՙ մասնագիտությամբ լեզվաբան, որպես խորհրդական վերջերս ծառայության է հրավիրվել գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանի մոտ, անշուշտ, թմբլիկ երախտագիտական վարձավճարով: Նախարար եւ խորհրդական ձեռք-ձեռքի կամ ուս-ուսի տված որոշել են մրգերի, հացահատիկի, բանջարաբոստանային մշակությունների աճն այսուհետեւ ապահովել գրաբարյան տեխնոլոգիաներով: Վիճակագիրներն ակնկալում են այս տարի ապշեցուցիչ բերք Հայաստանում: