ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում բացահայտվել է ԴԱՎ-ով (դիմադրողականության անկման վարակ) վարակված առաջին երեխան: Ինչպես հայտնեցին ԴԱՎ-ի կանխարգելման ազգային կենտրոնից, վարակը բացահայտվել է պատահականորեն, ըստ որում երեխան, որն այժմ 5 տարեկան է, վարակվել է մորիցՙ ծննդյան ժամանակ:
ԴԱՎ-ի բացահայտման խնդիրը Հայաստանում լուծված չէ. միջոցների բացակայությունը թույլ չի տալիս իրականացնել հիվանդացության տեստավորում ռիսկի խմբերում եւ մարզերում: Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի կարծիքով, հիվանդների եւ ԴԱՎ-վարակակիրների իրական թիվը հաշվվում է հարյուրներով: Ընդամենը այս տարվա երկու ամսում Հայաստանում բացահայտվել է ԴԱՎ-ով վարակման տասը նոր դեպք: