ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Միրչա Ջոանայի հետ Երեւանում ունեցած հանդիպման ընթացքում ներկայացնելով ԼՂՀ դիրքորոշումը, ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի «տարածաշրջանում ձեւավորված իրողությունների, այլ ոչ թե արհեստականորեն ստեղծված մոդելների վրա»: