«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2001-03-02 | #40, 2001-03-03 | #41, 2001-03-06


ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ԲԱԴԱԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՏԱՆ ՊԱՏԻՆ

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուշատախտակ է փակցվելու մայրաքաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 24 տան պատին, որտեղ 1966- 72 թթ. ապրել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը (1915- 1991 թթ.):

Խորհրդային կուսակցական եւ պետական աշխատող Բադալ Հմայակի Մուրադյանն ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը (այժմՙ ճարտարագիտական համալսարան) եւ անմիջապես աշխատանքի անցել Կիրովի անվան քիմիական գործարանումՙ որպես հերթափոխի պետ, մի շարք պաշտոններ վարելՙ դառնալով այդ ձեռնարկության ղեկավարը:

Այնուհետեւ ընտրվել է Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, ապա հաստատվել ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Հետագա տարիներին պատասխանատու աշխատանք է կատարել որպես «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն եւ ՀԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալՙ իր կարողությունները ներդնելով Հայաստանի քիմիական արդյունաբերության զարգացման գործում:

Բադալ Մուրադյանի ընտանիքն այլեւս վերոհիշյալ հասցեում չի ապրում, ներկայումս այդ բնակարանը զբաղեցնում է «Ազատություն» ռադիոկայանի Հայաստանի բաժանմունքը:

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4