Մարտի 8-ին Հունաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Հայաստանի, Իրանի եւ Հունաստանի եռակողմ հանդիպում արտգործնախարարների մակարդակով: Վարդան Օսկանյանը, Քամալ Խարազին եւ Գեորգիոս Պապանդրեուն կքննարկեն երեք երկրների միջեւ տարածաշրջանային տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների խորացման հարցեր: