Վերջերս Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Իվան Պլյուշչի գլխավորած պատվիրակության այցը Թեհրան գնահատվել է խիստ արդյունավետ: Ուկրաինայի հեռուստատեսության հաղորդման համաձայն, քննարկվել են Իրան-Ուկրաինա գազատարի կառուցման հետ կապված մանրամասներ: Գազատարի կառուցման նախնական արժեքը գնահատվել է 250 մլն դոլար: Հիշեցնենք, Իրան-Ուկրաինա գազատարի մաս է կազմում Իրան-Հայաստան խողովակաշարը (141 կմ), որը Իրանի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ կկառուցվի այս տարի: