«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2001-03-02 | #40, 2001-03-03 | #41, 2001-03-06


ՊԱՏԵՐԱԶՄԻՆ «ԱՅՈ» ԱՍՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՄԵԿՆԵ՞Ն ՃԱԿԱՏ

Փետրվարի 23-24-ը Ադրբեջանի խորհրդարանում ԼՂ հարցի շուրջ լսումներն ուղղակիորեն ազդել են երկրի ժողովրդի տրամադրությունների վրա: Ինտերնետային հարցումի համաձայն 17 տոկոսը շարունակում է հավատալ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է գտնել ԼՂ հակամարտության լուծման բանալին, 76 տոկոսըՙ չի հավատում: «Պե՞տք է Ադրբեջանը ռազմական ճանապարհով վճռի ԼՂ խնդիրը» հարցին 68 տոկոսը կողմ է արտահայտվել, 28 տոկոսըՙ դեմ: Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլիներ ադրբեջանցիների դիրքորոշումը, եթե այսպիսի հարցում անցկացվերՙ «Եթե պատերազմ սկսվի, դուք կմեկնե՞ք ռազմաճակատ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4