«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


«ՄԱՀՎԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՆԱ, ՈՎ ՀՈՂ ԿԶԻՋԻ»

Այս վերնագրով մարտի 5-ի համարում հոդված է տպագրել Ադրբեջանի «Ենի մուսավաթ» օրաթերթը: Ամբողջ աշխարհում բնակվող ադրբեջանցիներն ուղերձով Ադրբեջանի իշխանություններին եւ ժողովրդին տեղեկացնում են, թե «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը» եւ «Եվրոպա-Ադրբեջան համադաշնությունը» փետրվարի 23- 24-ի ԼՂ հարցի կարգավորման շուրջ Միլի մեջլիսի լսումները համարժեք են համարում Ադրբեջանի հողերը Հայաստանին նվիրելուն. «Մենք վստահ ենք, որ հայ ագրեսորներին փոխզիջում անելը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին, դավաճանություն է ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ»:

Իրենց ուղերձով Ադրբեջանից դուրս բնակվող ադրբեջանցիները հիշեցնում են, թե «մահվան է դատապարտված նա, ով հող կզիջի», պահանջելով, որ «առանց նախապայմանների հայերը ետ քաշվեն Ադրբեջանի տարածքներից, հակառակ պարագայում հայերի վրա կդրվի ապագա արյունահեղության պատասխանատվությունը»: «Ցանկացած ոք, ով կստորագրի համաձայնագիր առանց վերոնշյալ պայմանները կատարելու, կհամարվի Ադրբեջանի ժողովրդի դավաճան», նշվում է ուղերձում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4