Մարտի 8- 9-ը Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Գվիդո Վենտուրոնին: Այցի ընթացքում նախատեսվում է նրա հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների հետ կապված խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր: Ի թիվս այլ հանդիպումներիՙ ծովակալ Գվիդո Վենտուրոնին կայցելի նաեւ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: