«Ռուսաստանի հայերի միությունը» ցանկանում է իր մասնակցությունը բերել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարություններին:
Միության նախագահ Արա Աբրահամյանին, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին, Ռուսաստանից ժամանած այլ հյուրերի ընդունեց Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանը:
Հանձնաժողովի փոխնախագահն անդրադառնալով հոբելյանական տարվա ընթացքում Հայաստանում կայանալիք միջոցառումների պետական ծրագրին, նշեց, որ այս տոնակատարությունները նաեւ լավագույն առիթ են աշխարհին ներկայանալու մեր ողջ մշակութային ժառանգությամբ: Խ. Հարությունյանի կարծիքով, հոբելյանական տարին կարեւոր է նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների համար, որոնք առիթ կունենան ներկայանալու որպես այդ ժառանգության կրողՙ ներկայացնելով իրենց պատմությունը, մշակույթն ու ավանդույթները:
Հանդիպման ընթացքում «Ռուսաստանի հայերի միության» նախագահը ցանկություն հայտնեց Հայաստանում եւ Ռուսաստանում կազմակերպել միջոցառումներ, մասնավորապես դրանցից մեկը հնարավոր է համընկնի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի Հայաստան կատարելիք այցի հետ:
1700-ԱՄՅԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ