«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՐՑԸՙ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ

Դեռ անցած նոյեմբեր ամսին պատգամավոր Մանուկ Գասպարյանը ԱԺ ամբիոնից մինչեւ մարտի մեկը ժամանակ տվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանինՙ կարգի բերելու երկրի տնտեսական, քաղաքական իրավիճակըՙ հակառակ դեպքում խոստանալով նրա պաշտոնանկության գործընթաց սկսել: Երեկ դրա փոխարեն Մանուկ Գասպարյանը միայն կոչ արեց Ռոբերտ Քոչարյանին կամք դրսեւորել եւ հրաժարական տալ, քանի որ երկրից կոռուպցիան, կլանայնությունը չվերացան, երկրի արտաքին պարտքն անցել է 900 մլրդ դոլարի սահմանը, եւ այդ իրավիճակի հանդեպ երկրի նախագահը դիտորդի կարգավիճակ է միայն որդեգրել:

Նրան հաջորդեց պատգամավոր Համլետ Հարությունյանի հակադարձ հայտարարությունը, որը, սակայն, սառը ցնցուղ դարձավ Գասպարյանի համար: Գտնելով, որ նման հայտարարություններն իսկական ջուր են Ադրբեջանի ջրաղացին, պրն Հարությունյանը կոչ արեց նման գործիչներին, քանի դեռ Արցախի վրա կախված է պատերազմի վտանգը, զերծ մնալ քաղաքական հավակնություններից, «որքան էլ շատ վճարեն» եւ չդիմել քաղաքական խաղերի, քանի որ դրանք երկրի ապակայունացման հիմնական գործոն կարող են լինել:

Գ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4