«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2001-03-03 | #41, 2001-03-06 | #42, 2001-03-07


ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ Է ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Խորհրդարանը երեկ քննության առավ ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովի ներկայիս նախագահ Շավարշ Քոչարյանի հրաժարականի հարցը: Ըստ ամենայնի, այսօր խորհրդարանը չի ընդունի հրաժարականը, քանի որ Շավարշ Քոչարյանի անձի, քաղաքական գործչի եւ հանձնաժողովի նախագահի հանդեպ միանշանակ դրական կարծիք է ձեւավորված: Օրինակ, պատգամավոր Սերգեյ Իսրայելյանի կարծիքով, պարզապես անբարոյականություն կլիներ ընդունել հրաժարականը եւ եթե «Շավարշի հարցն» էլ քաղաքականացվի, ապա դա վիրավորական է առաջին հերթին հենց հանձնաժողովի, ապա նաեւ դրա անդամների համար, որոնցից մեկն էլ ինքն է:

Խորհրդարանը փորձում է քաղաքական պարկեշտություն դրսեւորել Շավարշ Քոչարյանի հանդեպՙ ելնելով այն հանգամանքից, որ վերջինս բարոյական, քաղաքական էթիկայի շրջանակներում հրաժարական ներկայացրեցՙ բոլորովին պարտավորված չլինելով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4