<20014301.jpg>
Երեկՙ հետմիջօրեին «Ազգի» աշխատակազմի հյուրերն էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպաններըՙ պարոնայք Ֆոլկեր Զայթցը, Պաոլո Անդրեա Տրաբալցան եւ Թիմոթի Ջոնսը, որոնց ընկերակցում էր Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի տարածաշրջանային նոր տնօրեն պրն Շնայդերը:
Այցի նպատակն էր ծանոթանալ թերթի խմբագրության եւ լրագրողների աշխատանքին: Անկաշկանդ, առանց պայմանականությունների ջերմ զրույց ծավալվեց հարգարժան դիվանագետների եւ թերթի աշխատակիցների միջեւ: Մեծ էր փոխադարձ հետաքրքրությունը լրագրողական պրոֆեսիոնալիզմի տեսակետից: Պարոնայք դեսպանները հետաքրքրական տեղեկություններ հաղորդեցին իրենց համապատասխան երկրներում լրագրողների աշխատանքային առանձնահատկությունների մասին, մինչ «Ազգի» երգիծանկարիչը նրանց «անմահացնում» էր երգիծական շարժերով: Հանդիպմանը ներկա էր նաեւ «Ազգի» հիմնադիրներից պրն Ռուբեն Միրզախանյանը:
Հյուրերին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչու հայկական մամուլում, այդ թվումՙ «Ազգ»-ում, այդքան քիչ տեղ է հատկացվում ընթերցողների նամակներին: Ընդունելով դիտողությունը, խմբագրության ներկայացուցիչները թվարկեցին այդ երեւույթի օբյեկտիվ պատճառները: Անդրադարձ կատարվեց նաեւ մամուլի նկատմամբ քաղաքացիների վստահության նվազման երեւույթին: