Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ գլխավոր վարչության պետ Ֆիրդուս Դոլաթաբադի գլխավորած պատվիրակությանը:
Իրանցի դիվանագետը Հանրապետության նախագահին է հանձնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամադ Խաթամիի հրավերըՙ պաշտոնական այց կատարելու Իրան: Հրավերն ընդունվել է, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները կճշտեն այցի ժամկետները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: