«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2001-03-07 | #43, 2001-03-08 | #44, 2001-03-10


ԵՎՍ ՄԵԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԻԱՑԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկայի Հայկական Համագումարից տեղեկացնում են, որ ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Ֆերգյուսոնը միացել է Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբին: Նյու Ջերսիում հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նրա հետՙ քննության առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման, ղարաբաղյան կարգավորման եւ Ազատության աջակցության 907 բանաձեւին առնչվող հարցեր: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, կոնգրեսականն ասել է, որ միանալով Հայկական հարցերով հանձնախմբին, հույս ունի աշխատել Հայկական համագումարի եւ նրա մեծաքանակ աջակիցների հետ եւ այդպիսով իր ներդրումն ունենա ԱՄՆ-Հայաստան կապերի ամրապնդման գործում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4