Մարտի 5- 8-ը Հայաստանի Հանրապետությունում էր ԱՄՆ տեսչական խումբըՙ փոխգնդապետ Ռոբերտ Ռոուզիի գլխավորությամբ:
Տեսչական խմբի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ստանձնած, 1999 թ. Վիեննայի փաստաթղթով նախատեսված պարտավորությունների կատարմանը: Մարտի 6- 7-ը տեսուչներն այցելեցին ՀՀ մի շարք զորամասեր, ճեպազրույցներ ունեցան հրամանատարների եւ զինծառայողների հետ, ծանոթացան զորամասերի առօրյային: Այցելած բոլոր զորամասերում տեսուչները գրանցեցին ՀՀ ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարում: Մարտի 8-ին տեսչական խումբը մեկնեց Հայաստանից:
ՀՀ ՊՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ