Օրերս ԼՂՀ գերագույն դատարանի առաջին ատյանում սկսվեց Ստեփանակերտի քաղաքապետի նախկին տեղակալ, ԼՂՀ պաշտպանության նախկին նախագահ Սամվել Բաբայանի քրոջ ամուսնուՙ Գուրգեն Ներսիսյանի դատավարությունը, որը մեղադրվում է հարկերը չվճարելու, պաշտոնական դիրքի չարաշահումով հատկապես խոշոր չափի հափշտակումների մեջ: Նրա կնոջ եղբորՙ Կարեն Բաբայանի Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում գտնվելու ընթացքում Գ. Ներսիսյանը զբաղեցրել է օրենքով անհամատեղելի համարվող երկուՙ քաղաքապետի տեղակալի եւ «Արցախտրանս» պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի պաշտոնները: Գուրգեն Ներսիսյանը մեղադրվում է իր պաշտոնական ենթակայության տակ գտնվող շենքերի, կառույցների եւ տրանսպորտային միջոցների չնչին գնով եւ անօրինական սեփականաշնորհման մեջ: Ներկայումս դատարանը սկսել է վկաների հարցաքննությունը:
Դե-ֆակտո