«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#42, 2001-03-07 | #43, 2001-03-08 | #44, 2001-03-10


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ «ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ» ՕՐԻՆԱԳԾԻՆ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարությունը մարտի 9-ի հերթական նիստում հավանություն է տվել «Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրինագծին:

Ըստ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի, այսօր արտերկրում իրականացվող փոխպատվաստումների մեծ մասը կարելի է կատարել նաեւ Հայաստանում: Նախարարը վստահեցրեց, որ հանրապետությունում հնարավոր է մեծ ծավալով իրականացնել հատկապես երիկամների փոխպատվաստում:

Նրա խոսքերով, «Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի ընդունումը կկարգավորի այդ ոլորտի իրավական դաշտը, կպաշտպանի դոնորի եւ ռեցիպիենտի իրավունքները, կկանոնակարգի բուժհիմնարկների գործունեությունը: Մկրտչյանն ընդգծեց, որ օրենքը կունենա նաեւ տնտեսական եւ բարոյահոգեբանական մեծ կարեւորություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4